Մեր մասին  / Պատմություն  /


«Դյուցազն» ընկերությունը հիմնադրվել է 1991թ.՝ որպես Արմավիրի սպորտային-առողջարարական կենտրոն: Հետագայում կենտրոնին կից կառուցվել է սպորտային սրճարան: 2002թ․, ընդլայնելով գործունեությունը, ընկերությունը բացել է «Դյուցազն» ինտերնետ ակումբը և կազմակերպել համակարգչային դասընթացներ: 

2006թ․ ընկերությունը Արմավիրի, իսկ 2008թ․-ից՝ նաև Արագածոտնի և Արարատի մարզերում կառուցել և շահագործել է ինտերնետ հասանելիության և տվյալների հաղորդման ցանց:

2009թ․ ՀՀ մուտք գործեց հեռահաղորդակցության ոլորտում միջազգային առաջատարներից «Orange» ընկերությունը, որի հետ «Դյուցազն» ընկերությունը կնքեց ֆրանչայզինգի պայմանագիր: Համագոծակցության շրջանակներում «Դյուցազն» ընկերությունը դարձավ Արմավիրի մարզում և Երևանի Էրեբունի վարչական շրջանում «Orange» ընկերության վաճառքի կետերի աշխատանքների կազմակերպման և տարածքային նախագծերի իրականացման ֆրանչայզ գործընկերը: 2017թ. հունվարին ֆրանչայզինգի պայմանագիր կնքվեց «Դյուցազն» ընկերության և INVITRO ընկերության միջև: INVITRO-ն Արևելյան Եվրոպայի ամենամեծ բժշկական ցանց ունեցող ընկերությունն է՝ 1300-ից ավելի բժշկական գրասենյակներով և 8 լաբորատոր համալիրներով:

ավելին
2019թ․ «Դյուցազն» ընկերության և ռուսական «INFERUM GROUP» ընկերության միջև կնքվեց պայմանագիր, որի շրջանակներում «Դյուցազն» ընկերությանը տրվեց ՀՀ-ում «INFERUM GROUP» ընկերության ապրանքների դիստրիբյուցիայի բացառիկ իրավունք:

«Դյուցազն» ընկերության գործունեության հիմնական մոտեցումն է՝ ամենօրյա հետևողական ու հաստատուն քայլերով զարգացնել առկա ծրագրերը՝ հեռանկարում միշտ ունենալով նոր ոլորտներում նոր ծրագրեր իրագործելու ձգտումը: Ընկերությունը տարեցտարի զարգացնում է գործունեության շրջանակը: «Դյուցազն»-ը իր համեստ ներդրումն ունի ՀՀ փոքր ու միջին ձեռնարկատիրության կայացման և զարգացման ոլորտում՝ նպաստելով աշխատատեղերի զարգացմանն ու սեփական օրինակով ժամանակի չափանիշներին համապատասխան բիզնես հարաբերությունների և կադրերի ձևավորմանը:

Պահել


0009, ք. Երևան, Կոմիտասի 7,
0046, ք. Երևան, Բագրատունյաց 16 ,
0901, ք. Արմավիր, Հանրապետության փող. 21/4,

(+374) 60 65 10 10,  (+374) 44 65 10 10

Հեռ՝ 0 8000 00 10
Անվճար տեղեկատվություն անմիջապես Մոսկվայից
Հայաստանի բոլոր օպերատորներից զանգերն անվճար են
Copyright © 2011-2018. All rights reserved. Designed and Developed by IT Manager LLC