ՌԴ և հետխորհրդային տարածքի ամենամեծ բժշկական ընկերությունը՝ INVITRO-ն իր գրասենյակն ունի Երևանում և Արմավիրում: Այսուհետ Հայաստանից բժշկական բարդ կամ կրկնակի հետազոտությունների համար ստիպված չեն լինի մեկնել արտեկիր. այդ ամենը կիրականացվի Հայաստանում:
INVITRO-ն իրականացնում է 2000-ից ավելի լաբորատոր հետազոտություններ և ինստրումենտալ ու համակարգչային ախտորոշումներ: Հայաստանյան գրասենյակներում հաճախորդը հանձնում է բիոնյութերը, դրանք նույն օրը հատուկ տարաներով ուղարկվում են Մոսկվայի կենտրոնական լաբորատորիա, որը հագեցած է աշխարհի լավագույն արտադրողների ամենաժամանակակից սարքավորումներով ու վերջին սերնդի ավտոմատ անալիզատորներով: Վերջիններս բացառում են մարդկային գործոնն ու ապահովում լիակատար վստահելի արդյունքներ: Դրանք պատրաստ լինելուն պես, սկսած 1 օրից հաճախորդը ստանում է տեղեկատվություն հնարավոր բոլոր տարբերակներով՝ SMS, էլ. փոստ, invitromed.am կայքէջում բացված անձնական կաբինետ, ցանկության դեպքում՝ անմիջապես գրասենյակից կամ փոստային առաքման միջոցով:
INVITRO-ն բժշկական հետազոտություններ իրականացնող ամենախոշոր ընկերությունն է հետխորհրդային տարածքում, ունի ամենամեծ ցանցը՝ 900-ից ավելի բժշկական գրասենյակներ, որտեղ օրական կատարվում են մոտ 10 մլն բժշկական հետազոտություններ: Ընկերությունը գրասենյակներ ունի Ուկրաինայում, Ղազախստանում ու Բելառուսում: Հայաստանյան գրասենյակն առաջինն է անդրկովկասյան և մերձարևելյան տարածաշրջանում: Կարևորելով նման հեղինակավոր ընկերության մուտքը Հայաստան՝ INVITRO-ի երևանյան գրասենյակի բացմանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, տարբեր բժշկական հաստատությունների տնօրեններ ու գլխավոր բժիշկներ:
INVITRO միջազգային բժշկական ընկերության հայաստանյան գրասենյակներ
ք. Երևան, Կոմիտասի 7
ք. Արմավիր, Հանրապետության 21/4
ք. Երևան ,Բագրատունյաց 16
Հեռ. (+374) 60 65 15 15, (+374) 44 65 15 15