Վերադառնալ ակցիաներ
Ակտիվ

Վիտամին D և Միներալներ 10% զեղչով

Վիտամին D և Միներալներ 10% զեղչով

Ինչո՞ւ է կարևոր Վիտամին D-ն

Վիտամին D-ն կենսական նշանակություն ունի օրգանիզմի լիարժեք գործունեության համար: Այն անմիջականորեն մասնակցում է.

  • Ոսկրերի ամրության պահպանմանը – նպաստում է կալցիումի և ֆոսֆորի արդյունավետ յուրացմանը:

  • Մկանային համակարգի աշխատանքին – ապահովում է մկանների նորմալ տոնուսը և կրճատողականությունը:

  • Իմունային համակարգի ամրապնդմանը – բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը:

INVITRO Armenia-ում հասանելի հետազոտությունները

  1. Վիտամին D-ի (25-OH Vitamin D) մակարդակի որոշում

  • Թույլ է տալիս գնահատել օրգանիզմում վիտամին D-ի պաշարները:

  • Հնարավորություն է տալիս հայտնաբերել դրա անբավարարությունը կամ դեֆիցիտը վաղ փուլերում:

  1. Վիտամին D-ի և միներալների համալիր հետազոտություն

  • Ամբողջական փաթեթ, որը ներառում է վիտամին D-ի և հիմնական միներալների (կալցիում, ֆոսֆոր և այլն) համատեղ ցուցանիշները:

  • Նախատեսված է նյութափոխանակության և ոսկրային հյուսվածքի վիճակի համակարգված գնահատման համար:


    Նախապատրաստման ընդհանուր պահանջներ

    • Արյան նմուշառումը ցանկալի է իրականացնել առավոտյան՝ քաղցած վիճակում, գիշերային 8–14 ժամյա սննդային դադարից հետո (ջուր խմել թույլատրվում է): Թույլատրելի է նաև ցերեկային ժամերին՝ թեթև սնունդ ընդունելուց 4 ժամ անց:

    • Հետազոտության նախօրեին անհրաժեշտ է բացառել հուզական բարձր ծանրաբեռնվածությունը, ֆիզիկական ճիգերը (սպորտային մարզումները) և ալկոհոլի օգտագործումը, իսկ հետազոտությունից 1 ժամ առաջ՝ ծխելը:

    Նախապատրաստման հատուկ պահանջներ

    • Հետազոտությունից 5–6 օր առաջ դադարեցնել մագնեզիում պարունակող դեղամիջոցների և սննդային հավելումների ընդունումը:

    • Հետազոտության նախօրեին դադարեցնել ֆոսֆոր պարունակող դեղամիջոցների և սննդային հավելումների ընդունումը:

    • Արյան նմուշառման ընթացքում խուսափել լարանի (մետաղալարի/ժգուտի) երկարատև կիրառումից և ձեռքի ակտիվ աշխատանքից, ինչը կարող է որոշակիորեն բարձրացնել ալբումինի խտությունը շիճուկում: